robe of honour.
• (ըստ ՆՀԲ ի հլ. բայց առանց վկայութեան) «ազնիւ և ծանրագին զզեստ, որ սովորաբար թագաւորը կամ իշ-խանն է պարգև տալիս, կանանց բարակ շղարշ» Երգ. ե. 7. Նիա. և Վրդն. երգ. Փիլ Գնձ. գրուած է նաև ղիլայ Երզն. քեր. լիշ. Կոստ. եոզն. 99. խլղաթ Առաք. պտմ. 25. վրիպակով՝ խիշայ Արձ. 1275 թ. (Վիմ. տար. 149)՝ ըստ սրբագրութեան Թ. Աւդալբէգեա-նի, Տեղեկ. ինստիտ. բ. էջ 52. այս բառից են խլատեռ «կանանց բարակ քօղ» Ոսկ. ես. 37. խլայել կամ խիլայել «մի զգեստ նուէր տալով պատուասիրել և մեծարել» Մխ. այ-րիվ. էջ 10. Օրբ. հրտր. Էմ. էջ 291, 310. Վրդն. պտմ. Ադամ. 130. որ և խիլաթել Պղնձ. 6, 55. Փոնց. 81. խլաթել «խալաթով պատուել» Մեծոփ. 20։
• = Ասոր. [arabic word] xil'ā ձևից, որ թէև աւան-դուած չէ, սակայն հմտ. արաբ. [arabic word] xi l'at, որից փոխառեալ են նաև քրդ. xelat «վերարկու», xalāt «նուէր», զազա. xalat «իբրև պարգև տրուած թանկագին շոր», թրք. xalat, ռուս. xалатъ, լեհ. chalat, chylat «գիշերը կամ սենեակում հագնելու վերար-կու» (Berneker 383)։
• Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։
• ԳՒՌ.-Ալշ. խալաթ «իբրև նուէր տրուած թանկագին զգեստ կամ շալ», Մշ. խալըտել «մի թանկագին նուէր տալ», Սչ. հալաթ «սենեակի մէջ հագնելու բարակ և երկար ոգեստ».-այս բառերը նոր փոխառութիւն-ներ են։
• ՓՈԽ.-Վրազ. ხლა խլա «սուգի ժամա-նակ գլուխը կապելու սև թաշկինակ»։ Ուտ. խիլm «նորածնի ծնօղների կողմից կնքահօր ուղարկուած նուէրը»։